Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Թուրքիայում հերթական հարձակման ժամանակ զոհվել է երկու ոստիկան » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Թուրքիայում հերթական հարձակման ժամանակ զոհվել է երկու ոստիկան

Երկու թուրք ոստիկաններ են զոհվել, ես մի քանիսը վիրավորել են  Դիարբեքիր նահանգի հարավ-արեւելյան շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, տեղեկացնում է BBC-ն:

Իրավապահները ենթադրում են, որ հարձակումն իրականացրել են Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության զինյալները:

Թուրք զինվորականների եւ ոստիկանների վրա հարձակումները սկսվել են հուլիսից, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային աջակցելու մասին, որը պայքարում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության անդամները պնդում են, որ թուրքական օդուժը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերին, ովքեր կռվում են ջիհադիստների դեմ:

Կուսակցության առաջնորդ Ջեմիլ Բայիքը BBC-ին տված հարցազրույցում մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ:

«Թուրքերն ասում են, որ կռվում են «Իսլամական պետության» դեմ, սակայն իրականում նրանք պայքարում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ: Էրդողանը ցանկանում է կանգնեցնել քրդերի առաջընթացը` այդպիսով հասնելով իր նպատակին՝ Թուրքիայի թուրքականացմանը»,-նշել է Բայիքը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 344


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր