• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Տավուշի մարզում փորսուղի որսի ժամանակ մահացել է 58-ամյա տղամարդ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝  «Մնգլտեղեր» կոչվող հանդամասում, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա.Աթոյանը։

Քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա.Խանաղյանը և 1957թ. ծնված Ա.Աթոյանը վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։

Նախնական վարկածի համաձայն՝ ապօրինի որսի ժամանակ Ա. Խանաղյանն իրեն պատկանող  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանով կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետևանքով այդտեղ հայտնված, իր հետ որս կատարող  Ա.Աթոյանի ձախ նստաշրջանին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ  հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) և 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի որս):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են  ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանը, դեպքի պահին Ա.Խանաղյանի և Ա.Աթոյանի հագին եղած  հագուստները: Ա.Խանաղյանի ձեռքերից և դեմքից վերցվել են փորձանմուշներ՝ փորձաքննություն նշանակելու համար:

Ա.Խանաղյանը ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 208


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter