• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ռեժիսոր և քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանին օգնություն է անհրաժեշտ․ նա ծանր հիվանդ է

Ռեժիսոր և քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Գևորգյանին օգնություն է անհրաժեշտ․ նա ծանր հիվանդ է


Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ դրանք կարելի է դիտել այստեղ:

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:

Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:

Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:

«Օգնենք Լուսինե Գևորգյանին» նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:

Լուսինե Գևորգյանի հեռախոսահամարներն են՝ (091) 301 631, (010) 731 926:

ԱԿԲԱ բանկում բացված է հաշվեհամար՝

220253215960000 /ՀՀ դրամ/

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1

Ստացող՝ Լուսինե Գևորգյան
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 65


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր