• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Արցախցի 10-ամյա աղջնակին օգնություն է պետք. Նա կարող է առողջանալ, գումար է հարկավոր

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող 10-ամյա Անգելինային
տանջում է շատ վատ, բայց բժիշկները վստահեցրել են` բուժելի հիվանդություն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Անգելինայի մայրը` Լիլիթ Ասլանյանը:

Սկզբում երեխան հետազոտվել ու բուժվել է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում (բժշկուհի Մարինա Մարտունովնայի մոտ), այնուհետև որոշել են երեխային տեղափոխել Մոսկվա: Այդ հարցում նրանց օգնել է Վիկտորիա Աղաջանովան, որն այժմ համարվում է երեխայի երկրորդ մայրը: «Գտանք մի հովանավոր ու Անգելինային 2012-ին տեղափոխեցինք Մոսկվա: Այստեղ փոքրիկ վիրահատություն արեցին, բայց վերջնական չէր և նոյեմբերին նրա մոտ նորից բարդություններ եղան ու երեխան իրեն լավ չէր զգում: Նորից զննեցին երեխային ու ասացին, որ նրան կարող են վիրահատել միայն Գերմանիայում, ինչի համար գումար է պետք, սակայն արդեն մեկ տարի է փորձում ենք հավաքել գումարը, չի ստացվում»,- պատմեց տիկին Լիլիթը:

Անգելինայի ծնողներն ամուսնալուծված են, տիկին Լիլիթն ասաց, որ հայրը հրաժարվում է օգնել իրենց` և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես: Ասաց, որ իրենց տան պայմանները բարվոք չեն, խոնավություն է ու աղքատություն: «Մի փոքր տաքություն որ ապահովում ենք, երեխայի վիճակը համեմատաբար լավանում է: Բայց մեր տան պայմանները վատ են ու դա էլ նպաստում է, որ հիվանդությունը ծանր արտահայտվի: Պարբերաբար հարցնում է` մամա, գումարը չի՞ հավաքվել»,- ասաց Անգելինայի մայրը:

Գումարի հավաքագրման ողջ բեռը իր վրա է վերցրել այս ընտանիքի բարեկամը` մոսկվաբնակ Վիկտորիա Աղաջանովան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընդհանուր առմամբ մնացել է հավաքելու 2 հազար եվրո:

«Վերջին տվյալներով, մեզ անհրաժեշտ էր 2500 եվրո, բայց կարծում եմ հիմա հավաքված կլինի 500-ը: Ընդհանուր առմամբ, հավաքել ենք շուրջ 8000 եվրո: Շատ լավ կլինի, որ բարի մարդիկ օգնեն մեզ, երեխան շատ է տանջվում»,- նկատեց Աղաջանովան:

Տիկին Աղաջանովան մեզ է տրամադրել տարբեր արժույթներով երեխայի օգնության համար բացված հաշվեհամարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը

Для перевода в рублях:
КБ "Юниаструм Банк"
БИК 044585184
Корр.счет: 30101810600000000184
ИНН 7707286100
Банк получателя: ЗАО Юнибанк, Армения
Корр.счет Юнибанка в "Юниаструм Банке":30111810700000000009
Получатель: Асланян Лилит
Счет: 24112002895600

For transfers in USD:
Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
USD Account: 24112002895603

For transfers in EURO:
Intermediary Bank: Deutsche Bank AG, Frankfurt
SWIFT: DEUTDEFF
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604

OR

Intermediary Bank: Commerzbank A.G., Frankfurt
SWIFT: COBADEFF
Beneficiary's Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 25


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր