• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կշեռքների օրն անհանգիստ է ու բարդ. Հոկտեմբերի 15-ի աստղագուշակը




Խոյ: Կենսական ներուժը շատ բարձր է, դուք լի եք էներգիայով և նոր ուժերով, դրա համար էլ հաջողության եք հասնում ամենաբարդ իրավիճակներում: Այսօր հնարավորություն կընձեռվի կյանքի կոչել նախկինում կազմած ծրագրերը: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան, ամենատարբեր ստեղծագործական փորձարարությունները հաջող են ստացվում: Դուք շատ լավ տեսք ունեք և քիչ հաճոյախոսություններ չեք լսում ձեր հասցեին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները: Սպորտով զբաղվելը ձեր օգտին է, ակտիվ հանգիստը բարձրացնում է տրամադրությունը և օգնում մոռանալ խնդիրների մասին:


Ցուլ: Հաջող օր է, ստացվում է ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում դժվարությամբ էիք շփվում: Օրը համար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Դուք ճիշտ եք գնահատում ստեղծված իրավիճակը և ճիշտ որոշումներ եք կայացնում: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և հաջող գնումներ: Օրը հարմար է կարճ ուղևորությունների, էքսկուրսիաների և անհայտ վայրեր այցելությունների համար: Այն ցուլերը, որոնք կնախընտրեն տանը մնալ, կարող են վերաձևավորել իրենց բնակարանը: Երեկոն ցանկալի է նվիրել հանգստին. հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմն ու երաժշտությունը կբարձրացնեն տրամադրությունը:


Երկվորյակներ: Ծարավ եք նոր տպավորությունների, և սովորականի պես չեք ձեզ պահում, ինչով էլ զարմացնում եք շրջապատին: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանն այսօր հեշտությամբ կարժանանաք: Նրանք կնկատեն ոչ միայն ձեր անթերի արտաքին տեսքը, այլև տաղանդները: Բարենպաստ օր է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար: Ինքնազգացողությունն օրվա սկզբում լավ կլինի, բայց երկրորդ կեսին հնարավոր է` ձեզ վատ զգաք: Դուք խելամիտ կվարվեք, եթե նվազեցնեք ձեր ծանրաբեռնվածությունը, հատկապես այն գործերը, որոնք ֆիզիկական ջանք են պահանջում:



Խեցգետին: Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում` նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի հետ փոխըմբռնումը:


Առյուծ: Ինչքան էլ որ ձեր կայացրած որոշումները շրջապատի համար տարօրինակ լինեն, դրանց ճշմարտացիությանը պետք չէ կասկածել: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես պետք է գործել։ Դուք չեք գերագնահատում ձեր ուժերը և հանձն չեք առնում այնպիսի գործեր, որոնք չեք կարող գլուխ բերել: Տնային գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն թվում, բացի այդ՝ մտերիմները հաճույքով օգնում են ձեզ: Ցանկալի է տան համար որոշ իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, դեկորատիվ էլեմենտներ: Զգույշ եղեք օծանելիքներից և դիմահարդարման նյութերից, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը շատ մեծ է:


Կույս։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում, դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել ընտրած ուղուց: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, լուրջ խնդիրներ չեն առաջացնում, դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:


Կշեռք։ Օրն անհանգիստ է ու բարդ, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հետզհետե կորցնում եք հավասարակշռությունը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ ոչ արդարացված:


Կարիճ։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտաբուխ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Մասնագիտական խնդիրները հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավ է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:


Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել, դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:


Այծեղջյուր։ Այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ, քանի որ օրվա ընթացքում կդիմեք արտասովոր քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների յուրօրինակությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան: Օրը հաջող է դասավորվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական-քաղաքական գործիչների համար:


Ջրհոս։ Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում: Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը․ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա՝ չծրագրված ուղևորության մեկնելու համար:


Ձկներ։ Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Մասնագիտական հացերում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում են նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 18


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր