Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Subaru WRX S4 և WRX STI Type S մոդելները ներկայացվել են ճապոնական ավտոշուկայում » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Subaru WRX S4 և WRX STI Type S մոդելները ներկայացվել են ճապոնական ավտոշուկայում

Subaru WRX S4 և WRX STI Type S մոդելները ներկայացվել են ճապոնական ավտոշուկայում

Subaru ընկերությունը Ճապոնիայում ցուցադրել է WRX S4 և WRX STI Type S սպորտային սեդանները:





WRX S4-ը հիմնական պարամետրերով նման է WRX –ի ստանդարտ տարբերակին: Հիմնական տարբերությունն այն է, որ S4–ի թափքն ու կախոցն ավելի ամուր են դարձել, իսկ 2.0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչի հզորությունը 268-ից հասցվել է 300 ձիաուժի, պտուտային մոմենտը՝ 350-ից 400 Ն/մ-ի: 





Մոդելը հագեցած է էլեկտրոնային կայանման արգելակներով,  առջևի բավական ցածր բամպերով, լուսադիոդային լամպերով, հատուկ դիզայնով արված 18 դյույմ անվասկավառակներով, էլեկտրոուժեղացուցիչ ղեկով և այլն:





WRX STI Type S մեքենան նույնպես ստացել է 2.0 լիտրանոց տուրբոշարժիչ, որի ցուցանիշները սակայն այլ են՝ 305 ձիաուժ և 421 Ն/մ: Այն աշխատում է 6 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի օգնությամբ:

STI Type S-ի արտաքին տեսքը նույնպես փոփոխություններ է կրել. նոր բամպեր, լուսադիոդային լապտերներ,  18 դյույմանոց անվասկավառակներ ու անվադողեր:

2 սեդանների սրահում տեղադրվել են սպորտային բազկաթոռներ, որոնք հարմարավետություն ու հիանալի տեսք են ապահովում այս մոդելների համար:







Ցուցադրված մեքենաները նախատեսված են Ճապոնիայի ներքին շուկայի համար, սակայն չի բացառվում, որ դրանք կարող են հայտնվել նաև մյուս երկրներում:





 






Источник: autopro.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 259


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր