• 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 06:55 – Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ferrari –ն ներկայացրել է մակնիշի ողջ պատմության ընթացքում արտադրված ամենաարագ ռոդստերը

Ferrari –ն ներկայացրել է մակնիշի ողջ պատմության ընթացքում արտադրված ամենաարագ ռոդստերը

Փարիզի ավտոսրահում Ferrari ընկերությունը ցուցադրել է իր պատմության ընթացքում արտադրված ամենահզոր ռոդստերը, որը կրում է 458 Speciale A անվանումը:





Նոր սպորտքարը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 499 օրինակով: Կառուցվածքային առումով այս մոդելը 458 Speciale A ստանդարտ մոդելի կոշտ տանիքով տարբերակն է: Այն հագեցած է 4.5 լիտր աշխատանքային ծավալ ունեցող ատմոսֆերային V8 շարժիչով, որն ապահովում է 605 ձիաուժ հզորություն (9000 պտույտ/րոպե) և 540 ն/մ (6000 պտույտ/րոպե):





Շքեղ ավտոմեքենան 1350 կգ է կշռում, ինչը 50 կգ-ով ավելի է կուպեից: Պատճառը ծալվող մեխանիզմով տանիքն է, որի բացվել-փակվելը ընդամենը 14 վայրկյան է խլում: 100 կմ/ժ արագության ռոդստերը հասնում է 3 վայրկյանում, իսկ 200 կմ-ի սահմանը հատում է 9.5 վայրկյանում:





458 Speciale A-ն աննախադեպ արագությունից բացի մակնիշի մյուս մոդելների շարքում առանձնանում է հիանալի աերոդինամիկայով, ինչն ապահովում են ակտիվ սպոյլերներն ու օժանդակ էլեկտրոնիկան:



Նշենք , որ այս Ferrari –ի ցուցադրությունը Փարիզում դարձավ վերջինը ընկերության ներկայիս ղեկավարի կարիերայում. Լուկա դի Մոնտեզեմելոն հոկտեմբերի 13-ին ընկերության նկատմամբ իր բոլոր լիազորությունները կհանձնի նոր ղեկավարին՝ Սերգիո Մարկիոննեին, ով հանդիսանում է նաև Fiat Chrysler Automobiles կոնցեռնի տնօրենը:



 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 177


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր